Առողջապահության նախարարությունն զգուշացնում է

Ամառային հանգստի ակտիվ շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիներին զգուշացնում է արձակուրդը կազմակերպելիս հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը տարբեր վարակիչ հիվանդությունների առումով՝ հնարավորության դեպքում ապահովելով անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները, օրինակ՝ կանխարգելիչ պատվաստումներ, քիմկանխարգելում, քանի որ հիվանդությունն ավելի է հեշտ է կանխել, քան՝ բուժել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհի որոշ երկրներում առանձին վարակիչ հիվանդությունների առումով դիտվում է համաճարակային անբարենպաստ իրավիճակ: Ըստ այդմ՝ մայիսին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համաճարակային իրավիճակը լարված է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության առումով (արձանագրվել է 54 դեպք, որից 25-ը մահվան ելքով):
Խոլերայի դեպքեր են արձանագրվել Կամերունում՝ ընթացիկ տարվա մայիս ամսին:
Ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Մադագասկարում, Եմենում արձանագրվել են ժանտախտի դեպքեր։
Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է համաճարակային վիճակը Ուկրաինայում, Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։
Ուկրաինայում կարմրուկի դեպքերի թիվը հասել է մոտ 21 հազարի, գրանցվել է նաև դիֆթերիայի 2 դեպք (hղում)
Կարմրուկի բռնկում է գրանցվել նաև Ճապոնիայում, 2018 թվականին արդեն՝ 161 դեպք:
Դիֆթերիայի բռնկում է գրանցվել Վենեսուելայում. դեպքերը սկսել են կրկին գրանցվել 2016թ. հունիսից, մինչև այս ապրիլ գրանցվել է դիֆթերիայի 121 դեպք, որոնցից 14-ի դեպքում՝ մահ դիֆթերիային միոկարդիտից (սրտամկանի բորբոքում) և սրտանոթային համակարգի այլ բարդություններից:
Մեկ անգամ ևս անհրաժեշտ է նշել, որ կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդությունը և դրա հետևանքով առաջացած բարդությունները:
Տարբեր երկրներ մեկնելիս անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, երկրների համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով:
Միաժամանակ, առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
*մշտապես խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոններին,
*հաճախակի լվանալ ձեռքերը հոսող ջրով և օճառով,
սննդում օգտագործել միայն պատշաճ թերմիկ մշակման ենթարկված սննդամթերք, չսնվել պատահական վայրերում,
հնարավորության դեպքում օգտագործել շշալցված խմելու ջուր:
Եթե պլանավորել եք ճանապարհորդություն և կարիք ունեք կանխարգելիչ պատվաստումների վերաբերյալ մանրամասն խորհրդատվության, կարող եք զանգահարել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ +37410)340444 հեռախոսահամարով:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
25024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
97623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
47122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
58021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
57120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
61220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
195119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63818.08.2026, 15:36