«Բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից». Դավիթ Տոնոյան
![]() 505 Երկուշաբթի, 09 հուլիսի, 2018 թ., 16:25 «Ես բացառում եմ, որ իմ իմացությամբ որևէ պաշտոնյայի երեխա կխուսափի զինվորական ծառայությունից»,- այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Հարցին՝ այն պաշտոնյաների երեխաները, որոնք արտոնյալ պայմաններում տարկետում են ստացել, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, Դ. Տոնոյանը պատասխանել է, որ այդ գործերն ուսումնասիրվում են: «Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ են տարվում։ Եթե եղել են խախտումներ, օրենքի սահմաններում պետք է վերականգնվի նրանց ծառայության իրավունքը»։ Դավիթ Տոնոյանը նաև դիտողություն է արել լրագրողներին, որ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում վարչապետի որդու զինծառայության փաստին՝ խնդրելով բոլոր զինվորների հանդեպ հավասարություն սահմանել: Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ նախարաը նշել է, որ վիճակը վերահսկելի է թե՛ Նախիջևանի, թե՛ Արցախի հյուսիսային ուղղությամբ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
