ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ
![]() 2293 Հինգշաբթի, 12 հուլիսի, 2018 թ., 18:30 Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ: Նշվում է, որ Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն է: Նախարարները մտքեր են փոխանակել տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել են հաջորդ քայլերը և պարամետրերը՝ կրկին ներգրավվելու բովանդակային բանակցություններում: Համանախագահները կարևորել են լարվածության նվազեցման և ռազմատենչ հռետորաբանության կանխման անհրաժեշտությունը: Համանախագահները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին գտնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորում՝ հիմնված Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման արգելքի, տարածքային ամբողջականության, ժողովուրդների հավասար իրավունքներների և ինքնորոշման վրա: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
