«Գլխիդ թավշյա պսակ, բայց գրպաններդ դատարկ գնում ես Բրյուսել ու հիասթափված վերադառնում». Երջանիկ Աբգարյան
![]() 1139 Կիրակի, 15 հուլիսի, 2018 թ., 21:35 ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէ, այդպես չի լինում: Գլխիդ թավշյա պսակ, բայց գրպաններդ դատարկ գնում ես Բրյուսել ու հիասթափված վերադառնում: Սա քաղաքական միամտության հետևանք է: Այնինչ եթե արտասահմանյան պաշտոնական որևէ այցելություն ես կատարում, պետք է գրպանումդ սեփական մի քանի օրակարգեր ունենաս: Իսկ NATO-ի կարգի գագաթնաժողովին առավել ևս: Իսկ այդպես ձեռքերդ թափ տալով ոչինչ չես ստանա, որովհետև ոչինչ չես տալիս, կամ տվածդ, ասենք՝ Աֆղանստան ուղարկվող խաղաղապահների թվի ավելացումը, այն էլ առկա նախապայմանի հիմքի վրա, այն արժեքը չէ, որը փոխհատուցում է ենթադրում: Ի՞նչ ես դու ուզում Արևմուտքից: Դու փող ես ուզում ժողովրդի ու քո փայլուն և անօրինակ հեղափոխության դիմաց: Բայց դու պետք է հասկանաս, որ դա քո ժողովրդի և քո հեղափոխությունն է, որը բխում էր հենց քո ժողովրդի կարիքից և որ դա քաղաքական առևտրի ապրանք չի կարող լինել որևէ արտաքին ակնկալիքի համար, հատկապես եթե Արևմուտքը այդ հեղափոխության արտաքին կողմնորոշիչներում որևէ նշանակալից փոփոխություն չի նկատում: Այո, Արևմուտքը թավշյա հեղափոխության համար կարող է քեզ դիմավորել լայնաժպիտ, հիացական ճիչեր արձակել, բայց ոչ ավելին: Նամանավանդ, երբ Բրյուսելում քո հայտարությունների կարևորագույն որոշակի թեզեր առաջնահերթորեն հասցեագրված էին Պուտինին»: ![]() |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22

