«Մի քիչ էլ զոռ տվեք մտածելուն, այլոց ու նաև սեփական պատմությունից դասեր քաղեք». Արթուր Սաքունց
![]() 645 Կիրակի, 22 հուլիսի, 2018 թ., 19:15 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Երբ նացիստները եկան կոմունիստների հետևից, ես լռեցի, քանի որ ես կոմունիստ չեմ: Հետո նրանք եկան սոցիալ-դեմոկրատների հետևից, ես դարձյալ լռեցի, ես սոցիալ-դեմոկրատ չեմ: Հետո եկան արհմիութենական գործիչների հետևից, ես լռեցի, ես արհմիության անդամ չեմ: Հետո եկան հրեաների հետևից, ես դարձյալ լռեցի, չէ որ ես հրեա չեմ: Իսկ երբ եկան իմ հետևից՝ այլևս չկար որևէ մեկը, որ բողոքեր դրա դեմ»: Վերը նշվածը հանդիսանում է խտրականության հիմքով գործողությունների նկատմամբ առնվազն հանդուրժելու, անտարբեր մնալու վարքագիծ։ Ավելին, այդ ժամանակ Գերմանիայում անվտանգ չէր որևէ պաշտպանության խոսք ոչ միայն կոմունիստների, արհմիությունների, հրեաների, այլև ռոմաների՝ գնչուների, ԼԳԲՏ֊ի անձանց նկատմամբ։ Թե ինչ եղավ դրա արդյունքում, տեսանք։ Եվ բոլոր ժամանակներում տարբեր հիմքով (ըստ քաղաքական հայացքների և մտքի, ըստ կրոնական համոզմունքների, ըստ էթնիկ պատկանելության, ըստ սեռային պատկանելության և այլն) խտրականությունը հանգեցրել է միմիայն դժբախտությունների, սպանությունների, պատերազմների, որոնք արվում էին հանուն պետության, հանուն ազգի փրկության և այլն։ Ուղղակի հիշեցում։ Մի քիչ էլ զոռ տվեք մտածելուն, այլոց ու նաև սեփական պատմությունից դասեր քաղեք։ Հայոց ցեղասպանությունը հանդիսացել է խտրական մոտեցման հետևանք։ Աղբյուրը` Արթուր Սաքունց (Ֆեյսբուք) |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7314:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
7914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
14614:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
15214:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
10413:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
17112:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
20211:31
