«Իսկ մենք Հայաստանը կվերածենք անմարդաբնակ տարածքի». Բաքվի սպառնալիքներն՝ ի պատասխան Լևոն Մնացականյանի հայտարարության
![]() 2726 Չորեքշաբթի, 25 հուլիսի, 2018 թ., 13:00 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի այն հայտարարությանը, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կարող է հարված հասցնել Մինգեչաուրի ջրամբարին: «Մինգեչաուրի ջրամբարին հարված հասցնելն, իհարկե, մտնում է մեր մարտավարական պլանների մեջ: Սովորաբար ռազմարվեստը պահանջում է մարտական գործողությունները վերսկսելու դեպքում հարվածներ հասցնել ինչպես նման օբյեկտներին, այնպես էլ ռազմական օբյեկտներին, որոնց հարված հասցնելը վնաս կտա տնտեսությանը: Այդ օբյեկտը մեր պլաններում է: Եթե հարվածելու անհրաժեշտություն լինի, մենք վայրկյան անգամ չենք երկմտելու»,- ասել էր Լևոն Մնացականյանը: Ադրբեջանի ՊՆ-ի սպառնալից հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ևս կան նման օբյեկտներ, «որոնք հարվածի դեպքում մեկ հարյուրամյակով կյանքի համար անպիտան կդառնան»: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով ասել էր, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է զերծ չմնալ իր ունեցած ողջ զինանոցը կիրառելու «գայթակղությունից»՝ հակառակորդին վճռական և մասշտաբային դիմադրություն ցույց տալու համար: Այսօր էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Դավիթ Տոնոյանի հայտարարությունն, ասել է, որ պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
