Ռոբերտ Քոչարյանի արձակած՝ ռազմական հեղաշրջման՝ «N0038» հրամանը
![]() 527 Կիրակի, 29 հուլիսի, 2018 թ., 18:30 Սույն նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի 2009 թվականի դեկտեմբերի 15-ի համարում, գրում է Armtimes.com-ը: «Օրերս մեր տրամադրության տակ հայտնվեց սենսացիոն մի փաստաթուղթ: Խոսքը 2008-ի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի արձակած «N0038» հրատապ հրամանի քաղվածքի մասին է, որն ուղարկվել է ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներին: Դրանում մասնավորապես ասվում է. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով: - կայազորի պետի տեղակալ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա. Փայտյանին, - կայազորի պետի տեղակալ հատուկ հանձնարարությունների գծով՝ ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության պետ գնդապետ Ա. Կարապետյանին, - կայազորի պետի օգնական հատուկ հանձնարարությունների գծով՝ ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության եւ ռեժիմի վարչության պետի տեղակալ գնդապետ Հ. Կարապետյանին, - կայազորի պետի տեղակալ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով՝ ՀՀ ՊՆ ԱՀՏԱ վարչության պետի տեղակալ գնդապետ Ս. Առուշանյանին, - կայազորի պետի տեղակալ թիկունքի գծով՝ ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տ. Գասպարյանին, - կայազորի պետի տեղակալ սպառազինության գծով՝ ՀՀ ՊՆ սպառազինության վարչության պետ գեներալ-մայոր Մ. Չիլինգարյանին, - կայազորի պետի օգնական իրավական աշխատանքի գծով՝ ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյանին, - կայազորի կապի պետ՝ ՀՀ ԶՈւ ԳՇ կապի եւ ԱԿՀ վարչության պետի տեղակալ գնդապետ Գ. Զաքարյանին, - կայազորի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ծառայության պետ՝ ՀՀ ԶՈւ ԳՇ ՌՔԿՊ զորքերի վարչության պետ գնդապետ Ս. Արզումանյանին, - կայազորի բժշկական ծառայության պետ՝ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ բ/ծ փոխգնդապետ Ա. Փարսադանյանին: Երևանի կայազորի պետի աշխատանքային տեղը որոշել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի մասնաշենքում: Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալներին, իրենց մասով՝ ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ զինվորական կոմիսարին, ՊԲ-ի, ԲԿ-ների, զորամասերի հրամանատարներին, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետին, անձնակազմին»: Հիշեցնենք, որ 2008-ի փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի են ունեցել ուժային կառույցների ղեկավարների և ՀՀ ՊՆ հրամկազմի հետ անցկացված հայտնի խորհրդակցությունները: Եվ ստացվում է, որ Միքայել Հարությունյանն իր վերը բերված հրամանն արձակել է հենց այդ խորհրդակցություններից հետո: Ուշագրավ է, թե ինչ անվանում է տրվել հեղաշրջում իրագործել պատրաստվող զինված խմբավորումների կառավարման կենտրոնին՝ «Երևանի կայազորի պետի վարչակազմ», որի ղեկավարումը, ինչպես բխում է վերը բերված քաղվածքից, հանձնարարվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին: Մինչև այս փաստաթղթի ի հայտ գալն, արդեն իսկ հայտնի էր, որ Մարտի 1-ին ՀՀ կառավարության շենքում ժամը 18.00-ին անցկացված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Սերժ Սարգսյանը, Երևանի կենտրոնում երեկոյան անցկացվելիք ռազմական գործողությունների պլանը ներկայացրել է հենց Յուրի Խաչատուրովը»,- գրում է կայքը: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
