«Սեյրան Օհանյանի շուրջ օղակը սեղմվում է». Նորայր Նորիկյան
![]() 659 Երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ., 14:25 Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանով լսում էի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը, որի ընթացքում վերջինս, վերլուծելով 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին, տառացիորեն հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը ապահովելու համար, բացի ոստիկանությունից, հանձնարարվել է նաև պաշտպանության նախարարությանը, որով, ըստ էության, փաստացի մտցվել է ռազմական դրություն: Փաստորեն, Ըստ ՀՔԾ պետի կողմից տրված գնահատականի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սպառնացել է ժողովրդին, ավելին, Քոչարյանի հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին, նույնպես ապօրինի է, քանի որ այդ ակտով, ըստ էության, հաստատվել է ռազմական դրություն, որի արդյունքում որոշում է կայացվել զինված ուժերի օգտագործման մասին: Վերը նշվածի համակողմանի վերլուծությունից կարելի է հանգել հետևության, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կարող է ներգրավվել հայտնի գործում որպես մեղադրյալ... Տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները...»: Աղբյուրը` Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
