«Ադրբեջանցիները կեղծ դոլարներ են պատռել Թուրքիայի դեսպանատան մոտ». Աշոտ Ասատրյան
![]() 582 Չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ., 14:10 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը սոցկայքի իր էջում գրել է. Մի խումբ ադրբեջանցիներ իբր իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիային և Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան դիմաց պատռել են ԱՄՆ դոլարներ։ Այս քայլով նրանք ցանկացել են իրենց բողոքն արտահայտել ԱՄՆ-ի դեմ։ Ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկել են «Կեցցե Թուրքիան, կեցցե Էրդողանը»։ Ամենահետաքրքիրն այն է, որ ակցիայի վերջում պարզվել է, որ դրանք կեղծ դոլարներ են եղել, այսինքն՝ ադրբեջանցիները չեն կարողացել իրական դոլարներ պատռեն ու սովորական տպող մեքենայի օգնությամբ դոլարներ են պատրաստել։ Այս քայլը քրեօրեն պատժելի արարք է, քանի որ ադրբեջանցիները չեն գնել խանութում վաճառվող, այսպես կոչված խաղալիք թղթադրամներ, որոնց վրա առկա է համապատասխան գրությունը, որ այն ենթակա չէ կիրառման, այլ կոնկրետ կեղծարարությամբ են զբաղվել և այլ երկրի գումար են տպել։ Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
