ՀՀ-ում երկամյա երեխան ենթարկվել է ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման բացառիկ վիրահատության

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է ԱՆ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ այստեղ բացառիկ, Հայաստանում որպես այդպիսին առաջին անգամ իրականացված վիրահատության ենթարկված երկամյա փոքրիկին այցելության: Երեխայի մոտ 2018թ. հունվարին «Մուրացան» համալսարանական կլինիկայում ախտորոշվել է 4-րդ աստիճանի նեյրոբլաստոմա: Տրամադրվել է բուժում՝ համաձայն VDC ծրագրի: Քիմիաթերապիայի երկու կուրս ստանալուց հետո Արյունաբանական կենտրոնում կատարվել է ցողունային բջիջների հավաքագրում: Աֆերեզի ժամանակ Սանկտ-Պետերբուրգից հրավիրվել են մասնագետներ, հավաքագրումն անցել է հարթ: «Մուրացան» համալսարանական կլինիկայում քիմիաթերապիայի բուժումն ավարտելուց հետո երեխան ուղեգրվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ աուտոփոխպատվաստումն իրականացնելու համար: Կատարվել է բարձր դեղաչափերով քիմիոթերապիա, որից հետո հունիսի 17-ին իրականացվել է բացառիկ վիրահատություն՝ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում: Վիրահատությունը կատարվել է Սանկտ-Պետերբուրգից հրավիրված մասնագետների հետ համատեղ: Ներկայումս երեխայի վիճակը բավարար է: Փոքրիկն օրերս արդեն դուրս կգրվի՝ առաջիկայում շարունակելով գտնվել բժիշկների ուշադրության կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարարություն

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
25024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
97623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
47122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
58021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
57120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
61220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
195119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63818.08.2026, 15:36