Կարմրուկի տարածվածության իրավիճակը Հայաստանում և աշխարհում

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Հայաստանում ամեն տարի պատվաստվում է կարմրուկի դեմ պատվաստման ենթակաների շուրջ 96 տոկոսը:
2018թ. սկզբին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 17 բերովի դեպք (հավանական աղբյուրը կապվում է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերի հետ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ աշխարհում շարունակվում է կարմրուկի տարածումը: Վարակի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել նաև Եվրոպայի մի շարք երկրներում՝ 2018 թվականի առաջին կեսին ավելի քան 41 հազար մարդ է հիվանդացել կարմրուկով: Սա գրեթե կրկնակի գերազանցում է վերջին ութ տարիների ամենաբարձր ցուցանիշը: Ամենից շատ՝ 23 հազար դեպք գրանցվել է Ուկրաինայում:
Առողջապահության նախարարությունը հերթական անգամ հիշեցնում է՝ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:
Միաժամանակ, մասնագետները հորդորում են արտասահման մեկնելիս անպայման հաշվի առնել տվյալ երկրում առկա համաճարակային իրավիճակը՝ կանխավ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելով:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
25024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
97623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
47122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
58021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
57120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
61220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
195119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63818.08.2026, 15:36