Թուրքիան մտահոգված է՝ Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը
![]() 729 Չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ., 17:35 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան: Ըստ թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Թուրքիային անհանգստացնում է այն փաստը, որ Գերմանիայի կանցլերն այցելելու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և, հնարավոր է, հնչեցնի «ցեղասպանություն» բառը, գրում է Ermenihaber-ը: Անգելա Մերկելն օգոստոսի 24-ին Երևանում հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկելու են քաղաքական փոփոխություններից հետո երկկողմ հարաբերությունները: Կանցլերը ծաղկեպսակ է դնելու Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Գերմանիայի Բունդեսթագը 2016թ. հունիսի 2-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունն ընդունող բանաձևը: Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր սրման վերաբերյալ թուրքական պնդումներից հետո Մերկելի կառավարությունը հայտարարել էր, որ պետք է հարգել Բունդեսթագի որոշումը՝ ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունն այդ բանաձևի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անելու: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
