Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Նոր դեսպաններ՝ նոր քաղաքականություն. ինչ փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»

Նոր դեսպաններ՝ նոր քաղաքականություն. ինչ փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
353
Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 09:45

«Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկայում մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու, քանի որ «Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ծրագիրն իրագործած դեսպանները չեն կարող Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն իրականացնել»։ Երեկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ հեռանում է, թեև իրականում իշխանությունն է հրաժարվում նրա ծառայություններից։ Մեր աղբյուրներն ասում են, որ արտաքին գործերի նախարարի տեղակալները նշանակվելու են տարբեր երկրներում դեսպան՝ Աշոտ Հովակիմյանը, ամենայն հավանականությամբ, Չեխիայում, որտեղից Տիգրան Սեյրանյանին կտեղափոխեն այլ երկիր։ Դեսպան կնշանակվեն նաև Կարեն Նազարյանը և Արմեն Պապիկյանը։ Շավարշ Քոչարյանը կմնա իր պաշտոնին, քանի որ, չնայած առաջացած տարիքին, համարվում է ղարաբաղյան բանակցությունների գծով ամենատեղեկացված մարդը։

Հետ կկանչվեն Իտալիայի ու, բնականաբար, Վատիկանի դեսպանը՝ Միքայել Մինասյանը։ Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը թեև նշանակվել է 2017-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, նույնպես հետ կկանչվի․ նրա աշխատանքից դժգոհ են։ Հայաստան կվերադառնա նաև Արա Սահակյանը՝ Ղազախստանում ՀՀ դեսպանը։ Դեռևս թափուր է Մեծ Բրիտանիայում դեսպանի պաշտոնները։ Հներից կշարունակեն պաշտոնավարել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, հավանաբար՝ Ֆրանսիայի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը...»:

Մանրամասները՝ թերթի համարում։