Բելառուսի ռազմական մատակարարումներն Ադրբեջանին. 153 տանկ, 60 զրահամեքենա և 11 գրոհիչ
![]() 1139 Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 19:05 Անկախության տարիներին Բելառուսն ու Ադրբեջանն ավելի քան կես միլիարդ դոլարի զենքի առևտրով են զբաղվել: Այս մասին Մինսկում ասել է ադրբեջանցի գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը: Նրա խոսքով՝ լուրջ առաջընթաց էր «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) մատակարարումը: Բացի այդ, բելառուսական կողմը բացահայտել է, որ 2002-2012 թթ.-ին Մինսկն ադրբեջանցի զինվորականներին 153 T-2 տանկ, 122 միլիմետր տարամաչափով 120 հրետանային Դ-30 համակարգ, 203 մմ տրամաչափի 12 2C7 հրետանային սարքավորումներ, 60 անվավոր զրահամեքենա և Սու-25 11 գրոհիչ է մատակարարել։ Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը չի սահմանափակվել սովետական տեխնիկայի գնմամբ. բելառուսական ռազմական արդյունաբերության համալիրի ձեռնարկություններն արդիականացրել են Ադրբեջանում առկա «Պեչորա» Ս-125Մ և «Օսա-ԱԿՄ» 9Կ33Մ զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև հատուկ ադրբեջանական բանակի համար՝ «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ը: Ընդհանուր առմամբ, համագործակցության 10 տարվա ընթացքում, որոշ տվյալների համաձայն, բելառուսական կողմն ստացել է ավելի քան 500 միլիոն դոլարի եկամուտ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
