«Որտե՞ղ է գտնվում Շենգենը». Ռուբեն Շուխյան
![]() 458 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 23:05 Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Որտե՞ղ է գտնվում Շենգենը. Շենգեն փոքր գյուղաքաղաքը գտնվում է Լյուքսեմբուրգի հարավ-արևելքում՝ Մոզել գետի ձախ ափին, ուր հատվում են Լյուքսեմբուրգի, Գերմանիայի և Ֆրանսիայի սահմանները։ Բնակավայրի տեսարժան վայրերից է 13-րդ դարի Շենգենի ամրոցը, իսկ տնտեսության հիմնական ճյուղը խաղողագործությունն ու գինեգործությունն են, ինչպես նաև բենզինի՝ Գերմանիայում գործող գներից էժան վաճառքը գերմանացի ավտոտերերին։ Լուսանկարում՝ Շենգենում գտնվող 18-րդ դարի պատմական կառույցն է, մեծահարուստ ազնվական Կոխի տունը, որտեղ ներկայումս գործում է եվրոպական ինտեգրման մասին պատմող մշտական ցուցադրություն, իսկ այդ կառույցին կից, Շենգենյան համաձայնության հրապարակում, տեղադրված է համաձայնությանը նվիրված մի հուշակոթող։ Նշենք, որ Շենգենյան առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1985-ի հուլիսի 14-ին՝ այն ժամանակ Շենգենի նավամատույցում, Մոզել գետի վրա կանգնած «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավում: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
