«Մերկելը խուսափեց «հայերի ցեղասպանություն» եզրույթից, չնայած դա լավ առիթ էր Էրդողանի հոխորտանքները որոշ հավասարակշռության բերելու». Հ. Խառատյան
![]() 303 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 10:35 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ադրբեջանը ռազմավարական ու էներգետիկ առումով կարևոր գործընկեր է, պնդում են Գերմանիայի կառավարությունում, սակայն իրավապաշտպանները հիշեցնում են, որ երկիրը ղեկավարում է բռնապետ Իլհամ Ալիևը, ով իշխանությունը ժառանգել է հորից՝ 2003-ին»,- գրում է գերմանական «Տագեշպիգել»ը՝ մեջբերելով ադրբեջանցի լրագրող Էմին Հուսեյնովի խոսքերը. «Ադրբեջանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ նախագահն իր կնոջը կարգել է փոխնախագահ»: Մերկելը Հայաստանում չխուսափեց և չէր կարող խուսափել Ցեղասպանության թանգարան այցելությունից, Ցեղասպանությունը Գերմանիայի խոցելի, դեռևս արյունահոսող վերքն է: Վերք, որը միաժամանակ ներկայիս Գերմանիայի հեղինակությունը բարձրացնող կայուն վարկ է՝ Գերմանիան ամբողջ աշխարհին դաս է տալիս հոլոքոստի հարցում «անցյալի հետ գործնականում առերեսվելու» հետևողական վարքով: Բայց Գերմանիան այդպես էլ գործնականում չի առերեսվում հայոց ցեղասպանությանն իր մասնակցությանը: Առանց Գերմանիայի մասնակցության և նույնիսկ առանց գերմանական ոգեշնչնչման, երիտթուրքերը չէին համարձակվի իրականացնել հայերի, հույների, ասորիների կոտորածները: Տեղահանություններ անել թերևս կհամարձակվեին, բայց տոտալ կոտորածներ՝ թերևս ոչ: Այդ կոտորածներն էին, ի վերջո, հոլոքոստ իրականացնող նացիստների ներշնչանքի աղբյուրը: Երևանում հայոց Ցեղասպանության հուշարձան ու թանգարան այցելության ժամանակ նույնպես Մերկելը լռեց, նույնիսկ խուսափեց «հայերի ցեղասպանություն» եզրույթից, չնայած դա լավ առիթ էր Գերմանիայի դեմ հաճախակի բարձրաձայնվող Էրդողանի հոխորտանքները որոշ հավասարակշռության բերելու: Եթե Մերկելն արդեն փաստացի մարսել է նաև Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի մուտքն Ադրբեջան մերժելու փաստը, և այսօր ու վաղը Բաքվում գազային պայմանագրի հարցի շուրջ համաձայնության գա բռնապետի իմիջ ունեցող Ալիևի հետ՝ կարելի է կասկածել, որ Գերմանիան վաստակել է Եվրոպայում ժողովրդավարության առաջատար լինելու և «հանցավոր անցյալի հետ գործնականում առերեսվելու» իմիջը: Վերջ ի վերջո «հանցավոր անցյալի հետ գործնականում առերեսվելու» խնդիրը ինքնանպատակ չէ, դրա գործնական նպատակը աշխարհում այդ կարգի հանցագործությունները նվազեցնելն է: Եվ եթե այսօր գազով կարելի է գնել հանցագործությունների և անպատժելիության իրավունքը, ապա կարելի է ասել, որ Գերմանիան մեծ հաշվով շարունակում է սատարել պոտենցիալ հանցագործությունների հնարավորությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
