«Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն անհանգստանում են Արցախի հարցի համար»․ Աշոտ Ասատրյան
![]() 729 Երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ., 18:05 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն անհանգստանում են Արցախի հարցի համար․ Ադրբեջանում արդեն որոշ զինվորականներ սկսել են իրենց անհանգստությունը արտահայտել Արցախի հարցի լուծման շուրջ։ Հայաստանում կատարվող փոփոխությունները ամեն գնով ներակայցվում էին, որ իբր Հայաստանի նոր իշխանությունը խաղ ու պարով լուծելու է այդ հարցը ու որոշակի տարածքներ է հանձնելու։ Այդ ամենը, իհարկե, ամենից շատ ուրախացրել էր բարձրաստիճան զինվորականներին, սակայն օր օրի իրենք իրենց մաշկի վրա սկսեցին զգալ, որ նման տեղեկությունները կեղծ են ու պարզապես փափուկ բարձ է դրվում իրենց գլխի տակ։ Ադրբեջանցի զինվորականները զգացին, որ փոփոխությունից հետո հայկական կողմի պատասխանները ավելի են խստացել, զարմացած էին, որ ՀՀ ԶՈւ-ն կարող է նույնիսկ Նախիջևանի ուղղությամբ նման գործողություններ իրականացնել։ Առավել զարմացան, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը սկսեց կոշտ հայտարարություններով հանդես գալ, որը ընդհանրապես տարածք հանձնող նախարարի խոսքեր չէին։ Ադրբեջանցի գնդապետ Շաիր Ռամալդանովը այն զինվորականներից է, ով փորձում է բարձրաձայնել իրենց շարքերում առաջացած անհանգստությունները։ Ռամալդանովը հայտնում է, որ Հայաստանի նոր իշխանությունները ընդհանրապես չեն էլ փորձում որևէ զիջողական քայլ կատարել ու ընդհակառակը նրանց քայլերը էլ ավելի կոպիտ են՝ քան նախկիններինը։ Նրանց անհանգստացնում է այն փաստը, որ Հայաստանի նոր վարչապետը ավելի հաճախ է պաշտոնական այցով գնում Արցախ։ Փաշինյանի որդու Արցախում ծառայելու փաստը նույնպես անհանգստացնում է բարձրաստիճան զինվորականներին, քանի որ ոչ մեկ իր որդուն չի կարող ուղարկել մի վայրում ծառայելու, որը շուտով պետք է հանձնի։ Այս ամենը աչքի տակ ունենալով՝ ադրբեջանական կողմը խիստ անհանգստանում է այդ փաստերից։ Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
