Ինչո՞ւ է թուրքամետ Washington Times-ն արդարացնում Քոչարյանին. Massis Weekly-ի անդրադարձը
![]() 914 Չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ., 15:20 Ամերիկյան Washington Times պարբերականը, որը, ըստ հայկական Massis Weekly շաբաթաթերթի, աջակցություն է ստանում թուրքական լոբբիստական կազմակերպություններից, խիստ միակողմանի հոդված է հրապարակել Հայաստանի նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ՝ «Նիկոլ Փաշինյանի վենդետան ու օրենքի գերակայության վերացումը» վերտառությամբ։ Massis Weekly-ն նշում է, որ հոդվածը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու ու արդարացնելու փորձ է։ Հայկական պարբերականի խոսքով՝ վարչապետ Փաշինյանի պայքարը քրեաօլիգարխների դեմ պետք չէ քննադատել, դա ուղղություն է, որը ձեռնարկում է յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն, որը շահագրգռված է առաջընթացի և լավ կառավարման խթանմամբ: «Վարչապետ Փաշինյանի կառավարությունը պետք է բարձր գնահատվի նախկին պաշտոնյաների կողմից հանցագործությունները հետաքննելու համար, և այլ երկրների առաջնորդները պետք է հետևեն նրա օրինակին: Ակնհայտ է, որ ամերիկացի հոդվածագրի ենթադրությունները՝ Հայաստանի խաղաղ հեղափոխության առաջնորդ Փաշինյանի մասին, հիմնված են փաստերի պակասի վրա և առաջնորդված են կեղծ քարոզչությամբ: Ցավալի է, որ պարբերականը որոշում է հրապարակել նման մեղադրական հոդված, որը հիմնված է սխալ կարծիքի վրա»,- ասվում է Massis Weekly-ի արձագանք-հոդվածում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
