1993թ.-ի օգոստոսի 31-ին հայկական զինված ուժերն ազատագրեցին Կուբաթլուն
![]() 1434 Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 14:45 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի պաշտպանողական և հակահարձակվողական գործողությունների շարքից էր Կուբաթլուի շրջանի ազատագրումը։ Ֆիզուլիի և Ջաբրայիլի ազատագրումից հետո Կուբաթլուի շրջանը մնացել էր սեպի պես խրված պաշտպանության բանակի հարավային ռազմաճակատում։ Այդպիսով, եթե ադրբեջանական բանակը ռազմաճակատի արևելյան հատվածում կարողանար ուշքի գալ պարտություններից հետո, Կուբաթլուն, որտեղ տեղակայված էր թշնամու բավականին ուժեղ խմբավորում, կարող էր լուրջ վտանգ ստեղծել պաշտպանության բանակի համար՝ հարվածելով թիկունքից։ Իր հերթին Կուբաթլուն ինքը բավականին խոցելի իրավիճակում էր, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մնացած տարածքների հետ կապված էր 15կմ-նոց մերձարաքսյան նեղ շերտով։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՊԲ կենտրոնական շտաբը որոշում է ոչնչացնել Կուբաթլուի ռազմական հենակետերը։ ՊԲ կենտրոնական շտաբի ցուցումով, Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով, այնտեղ են կենտրոնացվում1-ին, 2-րդ, 4-րդև Կենտրոնական պաշտպանական շրջանների ստորաբաժանումները։ Հարձակողական երեք խմբավորումները, ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, դուրս են գալիս գլխավոր մայրուղի, գրավում Խանղիլի կամուրջը, Լաչին-Մամեդբեյլի ճանապարհի խաչմերուկներն ու ճանապարհահատվածները։ Չնայած Կուբաթլուի բավականին ուժեղ ադրբեջանական խմբավորման համառ դիմադրությանը, հայկական ուժերը օգոստոսի 31-ին մարտերով մտնում են Կուբաթլու քաղաք, ապա նաև վերահսկողություն հաստատում համանուն շրջանի մեծ մասի վրա։ Կուբաթլուի հաղթանակները կարևոր նշանակություն ունեին Հայաստանի անվտանգության համար։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
