Քննություն է տարվում՝ պարզելու այսօր՝ կեսգիշերին, զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները
![]() 403 Ուրբաթ, 31 օգոստոսի, 2018 թ., 18:35 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառ դարձած վթարի հանգամանքները: 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 01:05-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, լեյտենանտ Դավիթ Գալստյանի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել հարակից դաշտ: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է, իսկ ուղևորներ՝ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, լեյտենանտներ Գ.Մկրտչյանը և Վ.Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
