«Կրեմլը տեսնում է, որ Քոչարյանը հասարակության կողմից տոտալ մերժված է. Կրեմլին դա հաստատ զեկուցում են». Ստյոպա Սաֆարյան
![]() 822 Կիրակի, 02 սեպտեմբերի, 2018 թ., 20:00 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը եթե ստրատեգիական առումով Կրեմլին պետք լիներ ու Կրեմլը լուրջ մտածեր նրան քաղաքականություն վեադարձնելու մասին, դա անցած 10 տարիներին արած կլիներ: Կրեմլը տեսնում է, որ նա հասարակության կողմից տոտալ մերժված է, պաշտպանող չունի. Կրեմլին դա հաստատ զեկուցում են: Յանուկովիչը լուրջ դաս էր Կրեմլի համար, չկասկածեք: Այժմ նա ընդամենը Պուտինին պետք է Նիկոլ Փաշինյանին մի թեթև բան հասկացնելու ու վախեցնելու համար: Ոչ ավելին: Այնպես որ՝ նրա հերթական ֆալշստարտն է, իր հետ քաղաքական գերեզմանոց կտանի նաև նրանց, ովքեր սխալ կհաշվարկեն ու խաղադրույք կկատարեն ու ջուրը չտեսած կբոբիկանան: Քոչարյանն իր դերը կկատարի որպես գործիք, հետո՝ կասեն դավայ դասվիդանիա: Նրա բոլոր քաղաքական պրոյեկտները ձախողվել են, բացառությամբ 1998թ. իշխանափոխության ու 1999թ. հոկտեմբերի 27-ի: Նա ձախողեց Վարդան Օսկանյանին իրավահաջորդ դարձնելու պրոյեկտը 2007-ին, որքան էլ Անդանիիկ Մարգարյանը անժամանակ խաղը լքեց... նրա տեղում անակնկալ փոխարինող հայտնվեց՝ Սերժ Սարգսյանը: Օսկանյանին վերադարձնելու հաջորդ փորձը տապալվեց 2012-ի խորհրդարանական ընտրություններում: 2014-ին տապալվեց քառյակի խաղը... Ու այսպես շարունակ.... Բիլիարդի տերմիններով՝ Քոչարյանը միշտ չուժոյ շառերով է խաղացել, սվոյներով երբեք չի խաղացել. Լևոն Տեր-Պետրոսյանը նրան երիցս դիպուկ է բնութագրել հանրահավաքային ելույթներից մեկում՝ նա արմունկներով կռիվ տվողներից չի եղել, միշտ նրա համար կռիվ տվողներ ու ճանապարհ հարթողներ են եղել, որոնց հետո նա, իհարկե, լիկվիդացրել է.... Այսօր նա այդ չուժոյ շառերը չունի, ճանապարհ հարթողները չունի, սվոյ շառով սովոր չէ խաղալ: Պուտինը հաստատ նրա համար չուժոյ շառ չէ, ճիշտ հակառակը՝ նա է Պուտինի համար չուժոյ շառ, որը գցելուց հետո հայտնվում է .... դարակի վրա»: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան (Ֆեյսբուք) |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
