«Իրականում ՀԱՊԿ-ը և Ռուսաստանն են շատ թերանում Հայաստանի հանդեպ պարտավորությունները կատարելու գործում»․ Ոսկան Սարգսյան
![]() 446 Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 02:05 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերգեյ Լավրովը, խոսելով Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպման մասին, ասել է. «Մեզ, իհարկե, հուզում է, թե ինչպես է այդ իրավիճակում Հայաստանն իրականացնում իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջև: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ պարտավորությունները պետք է իրականացվեն և կարևոր է կազմակերպության հեղինակության ամրապնդումը»: Իրականում ՀԱՊԿ-ը, և առաջին հերթին՝ Ռուսաստանն են շատ թերանում Հայաստանի հանդեպ պարտավորությունները կատարելու գործում, որի հետևանքով ՀԱՊԿ-ը հեղինակազրկվել է: Երեկ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան, մոտ կես ժամ ադրբեջանական զինուժը գնդակոծել է ՀԱՊԿ անդամ Հայաստանի Տավուշի մարզի Կոթի գյուղը, իսկ այդ կառույցը հերթական անգամ լռել է: Մինչդեռ ՀԱՊԿ-ը ստեղծվել է իր անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար: Պուտինը Հայաստանի նոր իշխանության վրա ճնշում գործադրելու համար փորձում է օգտվել այն սխալից, որ Խաչատուրովին դատելու համար Հայաստանը սկզբում նրան պետք է ետ կանչեր ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնից,այդ պաշտոնում նրան փոխարիներ մեր երկրի այլ ներկայացուցչով»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
