«Ո՞վ կմտածեր, որ կարող էր ստեղծվել մի իրավիճակ, երբ Ադրբեջանը որոշեր անդամակցել իրենց լեզվով ասած «Պուտինի-ՆԱՏՕ»-ին»․ Աշոտ Ասատրյան
![]() 560 Երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ., 17:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պուտին-Ալիև հանդիպումը անցավ առանց «Պուտինի ՆԱՏՕ»-ի մասին քննարկումների։ Ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանը․․․ Օրեր առաջ Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի ընթացքում խոսվել է տարբեր թեմաներից, սակայն վերջին շրջանում ամենից շատ քննարկվող հարցի մասին չի խոսվել, ավելի ճիշտ չի բարձրաձայնվել, քանի որ հնարավոր է կուլիսներում երկու երկրների նախագահները անդրադարձած լինեն այդ թեմային։ Ադրբեջանական կողմը վերջերս տարածել էր հայտարարություն, ըստ որի իրենք ցանկություն ունեն անդամակցելու ՀԱՊԿ-ին։ Ժամանակին նույն այդ ՀԱՊԿ-ի մասին ադրբեջանական կողմը արտահայտվում էր առավել ցինիկաբար՝ այն անվանելով «Պուտինի ՆԱՏՕ»։ Դա կապված էր նրա հետ, որ ՀԱՊԿ անդամ է նաև Հայաստանը, իսկ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստե է սևացնել այն ամենը, ինչի մաս է կազմում Հայաստանը։ Դե ո՞վ կմտածեր, որ կարող էր ստեղծվել մի իրավիճակ , երբ Ադրբեջանը որոշեր , որ ինքն էլ է ցանկանում անդամակցել այդ՝ իրենց լեզվով ասած «Պուտինի-ՆԱՏՕ»-ին։ Երկու երկրների նախագահները հանդիպման ժամանակ չեն անդրադարձել այդ թեմային, չեն խոսել անդամակցելու և դրանից ստացվող առավելությունների մասին։ Այս շրջանում, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել և Ադրբեջանի ղեկավարը ամեն գնով խուսափում է Հայաստանի նոր վարչապետի հետ հանդիպելուց և ամեն բան անում է, որպեսզի բանակցությունները շարունակվեն նախագահների մակարդակով, նրա իշխանությունը հայտարարում է ՀԱՊԿ անդամակցելու մասին, Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ չի շոշափում այդ թեման։ Դրա փոխարեն ադրբեջանական կողմը ակտիվ լուսաբանում է, մոտ օրերս կայանալիք, Փաշինյան-Պուտին հանդիպման մասին լուրերը։ Փաստացի ադրբեջանական կողմին այս պահին ավելի շատ հետաքրքրում է Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, թե ինչպես է ընդունում Պուտինը Հայաստանի նոր վարչապետին՝ ղեկավարման 100 օրերից հետո։ Նոր Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այս պահին շատ կարևոր է ադրբեջանական կողմի համար, որպեսզի որոշում կայանցնեն, թե, վերջապես, ինչ մակարդակի բանակցությունների են մասնակցելու և որ հարթության վրա են շարունակելու խաղալ»։ Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
