Թուրքիայի արդարադատության նախարարն անդրադարձել է ՀՀ-ում կալանավորված Քեմալ Օքսուզի հարցին
![]() 670 Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 20:40 Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը թուրքական պետական TRT հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Հայաստանում ձերբակալված և 2 ամսով կալանավորված ամերիկաբնակ թուրք Քևին (Քեմալ) Օքսուզի հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Օգոստոսի 23-ին Քևին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողների հետ, Օքսուզին հայտնաբերեցին Երևանում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան կալանավորված Օքսուզի հարցով որևէ պահանջ ներկայացրել է, թե ոչ, Գյուլն ասել է. «Գիրեսունի մեր դատարանը այդ հարցով հետախուզման և կալանավորման պահանջ է ներկայացրել։ Մեր գործընկերներն էլ են նրան հետևում։ Ինչպես ասել էի, Ինտերպոլն այդ հարցում Թուրքիայի պահանջներին շատ դրական չի վերաբերվում, սական մենք շարունակելու ենք վերահաստատել մեր պահանջները, ինչպես այդ մարդու, այնպես էլ ահաբեկչական կազմակերպության տարբեր անդամների հետ կապված»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
