Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վերջ տվեք զինվորի հաշվին գերշահույթ ստանալուն»․ Կարեն Հովհաննիսյան

«Վերջ տվեք զինվորի հաշվին գերշահույթ ստանալուն»․ Կարեն Հովհաննիսյան
570
Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 11:15

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի բան արեք, այդ ռոումինգը վերացրեք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև: Եթե պատճառաբանվում է, թե Արցախի Հանրապետությունը չճանաչված երկիր է և Վիվասելը չի կարող վերացնել, ապա այդ դեպքում, այդ չճանաչված պետությունում գործող ընկերությունը որտեղից է վերցնում հեռախոսակապը և ինտերնետը, օդի՞ց... Վերջ տվեք էս կապիկությանը, ու զինվորի հաշվին գերշահույթ ստանալուն»։