Ընթացիկ տարում Արցախում օձի կծոցի 20 դեպք է արձանագրվել

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի կծոցի 20 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 34 դեպք:
Նշենք, որ տուժածներից 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ մնացած 2-ի դեպքում՝ բժշկական ցուցում չի եղել:
Արցախի Հանրապետության բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի կծոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և, հատկապես, երեխաներին զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձևով աշխատելուց կամ գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ: Օձի կծոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն՝ գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կներարկվի օձի հակաթույն:

««Բարեփոխումներից» հետո հղիների շատ հետազոտություններ դարձել են համավճարով». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
25024.08.2026, 18:45
Ճապոնիայում սկսվել է կերակրափողի քաղցկեղի դեմ աշխարհի առաջին դեղամիջոցի վաճառքը
97623.08.2026, 22:30
Ծաղիկ Վարդանյանը՝ բժիշկների անհատական լիցենզավորման պահանջի մասին (տեսանյութ)
47122.08.2026, 14:12
«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
58021.08.2026, 12:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
57120.08.2026, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
61220.08.2026, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
195119.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
63818.08.2026, 15:36