«Վրաստանի վարչապետն ամբիցիոզ առաջարկ է արել. հայկական կողմը հավանություն է տվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
![]() 853 Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 15:40 Հայ-վրացական հարաբերությունները փայլուն են, և այդ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը բովանդակային մակարդակին համապատասխանեցնելու խնդիր ունենք: Այս մասին այսօր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Բախտաձեի հետ քննարկել են տրանսպորտային, առևտրատնտեսական, քաղաքական, մշակութային, հումանիտար փոխգործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետի խոսքով՝ Վրաստանի գործընկերոջ կողմից հավակնոտ ծրագիր է առաջարկվել, որը հայկական կողմից հավանության է արժանացել: «Հստակ խնդիր է ձևակերպվել առաջիկա տարիներին փոխադարձ առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի մակարդակի: Սա հստակ խնդիր է, որի նկատմամբ կարող ենք բոլորս դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և պայմանավորված քայլերով գնալ դեպի խնդրի լուծումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամեն այցի հետ հայ-վրացական հարաբերություններն ավելի են զարգանում, և որ այդ տեմպը պետք է անպայման շարունակել և վստահ քայլերով առաջ գնալ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
