«Գաղտնալսման գործով դատախազությունում քրեական գործ է հարուցվել». ԱԱԾ տնօրեն
![]() 578 Երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ., 16:00 «Խոսակցությունն իրականում մեր մասնակցությամբ է, տարօրինակ է, որ գաղտնալսվել է մեր խոսակցությունը, դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն ու կպարզվի ձայնագրման աղբյուրը, թե ով է այն ձայնագրել: Եթե չեմ սխալվում՝ դատախազությունում քրեական գործ է հարուցված այդ փաստով: Խոսակցությունը եղել է Ռ. Քոչարյանի գործով դատարանի որոշման օրը: Ձայնագրությունը լսել եք բոլորդ, գիտեք՝ ինչի մասին է, ուղղակի կասեի հետևյալը՝ հաշվի առնելով այն, որ դատարանի առջև կանգնած էին ՀՀ երկրորդ նախագահն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, պետք էր 100 տոկոս համոզված լինել, որ գործում որևէ թերություն ու թերացում չկա: Նման քննարկում իմ ու Սասուն Խաչատրյանի միջև կայացել է ու եղել է իրավաբանական քննարկում»,- ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք՝ համացանցում հայտնվել էր Սասուն Խաչատրյանի ու Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
