«Հրամանատարները հորդորում էին՝ մի բզբզացեք, կռիվ կլինի». Ոսկան Սարգսյան
![]() 612 Չորեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2018 թ., 14:35 Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերյանի սահմանագոտու գյուղերը, միջպետական ավտոճանապարհն ադրբեջանցիների կողմից պարբերաբար գնդակոծվում են: Ադրբեջանի զինուժն ակտիվացել է ուսումնական տարվա մեկնարկից հետո, որպեսզի ծնողները գնդակոծությունների պատճառով վախենալով իրենց երեխաների կյանքի և առողջության համար, արտագաղթեն, մեր սահմանամերձ գյուղերը մարդաթափվեն: Այս մտահոգիչ իրավիճակը նոր չի առաջացել, դրա պատճառները վերջին 10-15 տարում են: Ոսկեպար-Բաղանիս հատվածում ադրբեջանցիները կամաց-կամաց առաջ են բերել իրենց դիրքերը, կարմիր գույնի ադրբեջանական տրակտորը ծանր տեխնիկայի համար առաջնագծում ամիսներ շարունակ ճանապարհ բացեց, ադրբեջանական գնդակոծություններին համարժեք պատասխան չէր տրվում: Այդ մասին իմ հրապարակումներից հետո հրամանատարները հորդորում էին՝ մի բզբզացեք, կռիվ կլինի: Զորամասերի որոշ հրամանատարների առաջնահերթ: Հետաքրքրում էր իրենց անձնական հարստանալը, նրանք անտարբեր չէին զորամասին մատակարարվող հացի գործին, զորամասում գործող թեյարանին, հրամանատարների համար խոշոր եղջերավոր անասուններ. խոզեր էին պահվում և այլն: Եվ այս ամենն արվել է Հայաստանի զինվորական ղեկավարության և երկրի ղեկավարության գիտությամբ կամ հանցավոր թողտվության հետևանքով՝ «Ապահով Հայաստան» պոռալով»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
