«Նման հիմարություն միայն ադրբեջանական կողմը կարող էր տարածել». Աշոտ Ասատրյան
![]() 983 Հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ., 17:15 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող «Շանթ 2018» զորավարժությանը, որի ժամանակ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին ու պետական կառույցներն անցնում են այդ զորավարժությունը։ Ադրբեջանական կողմին անհանգստացրել է զորավարժության հենց պատերազմ հայտարարելու գործընթացը։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ սա ապացուցում է իրենց այն պնդումը, թե հայերը օկուպանտներ են։ Նման հիմարություն միայն ադրբեջանական կողմը կարող էր տարածել։ Ըստ ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի, Հայաստանի նոր իշխանությունը շարունակում է նախկինների կատարած ռազմական գործողությունները և Հայաստանում հեղափոխությունից հետո Արցախի հարցի շուրջ ոչինչ չի փոխվել։ Ադրբեջանական մի շարք կայքեր արդեն տարածում են նյութեր «Հայաստանը Ադրբեջանին պատերազմ է հայտարարում» վերնագրերով, որը խուճապ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Մի շարք օգտատերեր իրենց անհանգստությունն են հայտնել այս հարցի շուրջ»: Աղբյուրը` Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
