«Ադրբեջանն ինքն իրեն հակասում է». Նիկոլ Փաշինյան
![]() 778 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 21:35 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որն առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, վարչապետն ասել է. «Դիտարկենք այն իրականությունը, որը կա: Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են տպավորություն ստեղծել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի տարածքում լինի, բայց նրանք ցանկանում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ երկխոսելո՞ւ: Ես չեմ հասկանում՝ ո՞րն է այստեղ տրամաբանությունը՝ ասել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը, բայց չցանկանալ նրա հետ խոսել այդ մասին: Ադրբեջանն ինքն իրեն հակասում է: Եթե Բաքուն ցանկանում է ապրել նույն պետության կազմում, ինչ Լեռնային Ղարաբաղը, պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շատ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, կամ Բաքուն ցանկանում է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող մարդկանց: Դա կնշանակի, որ Ադրբեջանը ցանկանում է արտաքսել կամ բնաջնջել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին: Արդյո՞ք Բաքուն Լեռնային Ղարաբաղում պատրաստվում է հայերի դեմ նոր ցեղասպանության: Եթե դա այդպես է, ուրեմն Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրավասու են պնդել, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության տարածքում, ինչ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանի կազմում լինելը սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
