Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հալեպի նահանգային խորհրդի կազմում երկու հայ է ընդգրկվել

Հալեպի նահանգային խորհրդի կազմում երկու հայ է ընդգրկվել
479
Երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ., 17:00

Սիրիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Հալեպի նահանգային խորհրդի կազմում 2 հայ է ընդգրկվել: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

Մարիա Գաբրիելյանն ընտրություններին մասնակցել է որպես Բերիոյ Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի թեկնածու, իսկ Շահե Մինասյանը՝ որպես սիրիական «Բաաս» կուսակցության անդամ։