Ժիրայր Սեֆիլյանը՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշման մասին
![]() 546 Հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ., 10:20 Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող Ժ. Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը խիստ մտահոգված է Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու հանգամանքով: Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային վարկի համար: Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ակնհայտ գաղութատիրական նկրտումներ: Բացի այդ, Ռուսաստանը միջազգային հանրության շրջանում փաստագրված է որպես ոչ ժողովրդավարական և մարդու իրավունքները չհարգող, ինչպես նաև ուրիշ պետությունների գործերին կոպիտ ու ագրեսիվ կերպով միջամտող պետություն, ինչի համար հիմք են ծառայել նաև Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը և ռազմական ձեռնարկումները: Միևնույն ժամանակ՝ Միջին Արևելքը (նրա մեջ նաև Սիրիան), խճողված շահերի բարդ և նուրբ կծիկ է, որտեղ Հայաստանը և հայությունը շատ անելիք ունեն, սակայն որևէ քայլ կատարելիս պետք է առաջին հերթին նկատի առնել այն հրամայականը, որ պետք է ամեն կերպով խուսափել թշնամիներ վաստակելուց և մեր պետական ու ազգային շահերին վնասելուց: Մինչդեռ Ռուսաստանը Միջին Արևելքում, այդ թվում Սիրիայում, ունի բազմաթիվ հակառակորդներ և նրա հետ միասին որևէ գործողություն կատարելը հղի է Հայաստանին նույնպես թիրախավորելու սպառնալիքով: Վերոհիշյալի հաշվառմամբ, ՀՀ Վարչապետին հորդորում ենք առհասարակ ձեռնպահ մնալ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության հետ ասոցացվելու վտանգ պարունակող նմանաբնույթ գործողություններին մասնակցելուց և այդ հիմքով դադարեցնել նրա հետ Սիրիայում այսպես կոչված համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելու նախաձեռնությունից»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
