«Սահմանին կանգնած զինվորը մեր անկախության ամենահուսալի հենարանն է». Արմեն Գրիգորյան
![]() 688 Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 16:25 Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ հղում եմ շնորհավորանքս ողջ հայ ժողովրդին՝ մեր հիրավի ամենաարժեքավոր ձեռքբերման՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի առիթով: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած հատվածում, անկախություն ասելիս ակնածանքով է լցվում հայ զինվորի հանդեպ, քանզի նրանց անձնուրաց ծառայության շնորհիվ մեր պետության սահմաններն անխախտ են, անկախությունը, այլևս, անսասան իրողություն: Մեր խոնարհանքը բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր հայրենիքի կայացման և անկախության ամրապնդման: Մեր երախտիքը սահմանին կանգնած զինվորին, ով մեր անկախության ամենահուսալի հենարանն է: Սիրելիներս, մենք շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունն՝ ապագա սերունդներին ժառանգություն թողնելով խաղաղ, կայուն և զարգացած հայրենիք: Կեցցե′ անկախ, ազատ և հպարտ Հայաստանը»: Շնորհավոր տոնդ, հայրենի′ք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
