«Հայաստանում բազմաթիվ դատավորներ պետք է հրաժարական տան և գնան իրենց տներով». Նիկոլ Փաշինյան
![]() 580 Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 19:00 «Դատական համակարգի հետ կապված ես ուզում եմ մի բան ասել՝ մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռներն, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ: Խնդիրն այն է, որ մեր այսօրվա դատական համակարգի բազմաթիվ դատավորներ այդ վճիռը կայացրել են: Հիմա մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք անում և ինչպե՞ս ենք վարվում այդ դատավորների հետ: Եվ դա մենք չենք ասում, որ ասեն՝ ահա՝ ընդդիմությունը դառավ իշխանություն և դատավորներին բան է ասում: ՄԻԵԴ-ն սարձանագրել է, որ մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները եղել են ապօրինի և մարտի 1-ի գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի: Ու հիմա էդ դատավորները Հայաստանում պիտի զբաղվե՞ն այդ գործով: Առնվազն, այս դատավճռից հետո, բարոյականությունն ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով: Էլ չեմ խոսում, որ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու հարց բացվի: Որովհետև, այո, դատական համակարգը, կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է՝ երկրում ունեցվածքներ են խլել, քաղբանտարկյալներ են եղել և ամբողջը տեղի է ունեցել այդ դատական համակարգի միջոցով և այդ համակարգը պետք է պատասխանտվություն կրի ժողովրդի առաջ: Եվ սա մենք չենք ասում, սա ասում է Մարդու իրավունքի եվրոպական դատարանը»,- այսօր արտաշատցիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի կայացրած առաջին վճռին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
