ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ
![]() 314 Շաբաթ, 22 սեպտեմբերի, 2018 թ., 23:05 Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Այս մասին հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղում այցի առաջնային նպատակն էր փաստահավաք աշխատանքներով հայաստանյան խաղաղ բնակավայրերը գնդակոծելու վերաբերյալ հավաստի տեղեկություններ ձեռք բերել առաջնային աղբյուրներից: Առաջիկայում կամփոփվի հատուկ զեկույցը, որը կկազմվի անգլերեն ու ֆրանսերեն տարբերակներով: Այն կվերաբերի վերջերս գնդակոծության ենթարկված բոլոր գյուղերին: Մեր աշխատանքն այս ոլորտում իրականացվում է բացառապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից ու անկախ է որևէ մարմնից կամ անձից: Այս այցերը հնարավորություն են տալիս նաև լիարժեք հասկանալ գյուղացիներին մտահոգող սոցիալական ու իրավական խնդիրները (կենսաթոշակներ, հողի նկատմամբ իրավունքներ և այլն), ինչպես նաև աշխատել դրանց լուծումների ուղղությամբ: Չպետք է թողնել, որպեսզի գյուղացին իրեն անտեսված զգա որևէ հարցում: Այցի ողջ ընթացքում կարևոր էր Նոյեմբերյանի և Բաղանիսի ղեկավարների աջակցությունն ու համատեղ աշխատանքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Թաթոյանը: Աղբյուրը` Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
