ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել
![]() 1081 Կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ., 13:40 «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասում ժամը 12:53-ի սահմաններում տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է։ Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, հայտնում է դիտորդական առաքելությունը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
