Քվեարկությունը տեղի ունեցավ առանց լարվածության ու խաղաղ մթնոլորտում. Պաշտպանի ամփոփիչ դիրքորոշումները ընտրությունների վերաբերյալ
448 Երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ., 19:40 Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունը, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է ընտրական ողջ գործընթացի շուրջօրյա դիտարկում՝ հիմքում ունենալով անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքները: Այդ նպատակի համար ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել է բազմակողմ ուսումնասիրություններ, ապահովել է բոլոր ահազանգերի ու բողոքների քննարկում, քաղաքացիներին տրամադրել է շուրջօրյա խորհրդատվություն: Կատարված դիտարկման արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը. Քվեարկությունը տեղի ունեցավ հանգիստ ու խաղաղ մթնոլորտում՝ առանց լարվածության: Սա հնարավորություն տվեց քաղաքացուն անխոչընդոտ իրականացնել ընտրելու իր իրավունքն ու դրանով իսկ ձևավորել մեր երկրի մայրաքաղաքի՝ որպես միասնական համայնքի կառավարման հիմքերը: Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմն ունեցել է արդյունավետ համագործակցություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու իրավապահ մարմինների հետ: Առանձնակի ուշադրություն է դարձվել դիտորդական ու լրագրողական աշխատանքների ապահովմանը: Դիտարկումը վկայում է, որ ապահովված են եղել դիտորդների ու լրագրողների անխոչընդոտ աշխատանքի պայմաններ (արձանագրվել է լրագրողի ու դիտորդի աշխատանքին առնչվող մի քանի միջադեպ): Կարևոր առաքելություն իրականացրին նաև դիտորդական հասարակական կազմակերպությունները: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից չի արձանագրվել Երևանի ավագանու ընտրություններին առնչվող՝ դպրոցների կամ մանկապարտեզների քաղաքական գործընթացներին ներգրավվածության որևէ դեպք: Պաշտպանն այս խնդրի լուծման հարցում հատկապես կարևոր է համարում Կրթության և գիտության նախարարի շարունակական ջանքերը: Չեն արձանագրվել ընտրողներին սպառնալիքներ ներկայացնելու, նրանց նկատմամբ այլ տեսակի ճնշում գործադրելու ու առհասարակ ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր: Ցավոք, արձանագրվեց անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների աճ, որոնք առավել ցայտուն արտահայտվեցին սոցիալական ցանցերում և տարածում ստացան հատկապես քվեարկությանը նախորդող ժամանակահատվածում։ Դա առավելապես արվում էր առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այս երևույթն առաջացրեց լարվածություն, որի պատճառ հանդիսացավ նաև հասարակությունը խմբերի բաժանելու միտումը: Այսպիսի երևույթները պետք է ի սպառ բացառել: Դրանք բացասական են ազդում երկրում համերաշխության մթնոլորտի վրա ու վտանգավոր ազդեցություն են ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի վրա: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում կգործադրվեն առավելագույն ջանքեր դրանց կանխարգելման ուղղությամբ: Ընտրական իրավունքի լիարժեք իրացման անփոխարինելի երաշխիք է համերաշխությունն ու հանդուրժողականությունը: Սա է, որ ապահովում է քաղաքացու կողմից ընտրելու իր իրավունքի անխոչընդոտ իրացումն ու ընտրական գործընթացի արդյունավետ կազմակերպումը: Այս ընտրական գործընթացում ևս խնդիր դարձավ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման ապահովումը: Ընտրատեղամասերի մեծագույն մասը նրանց համար շարունակում է մնալ անմատչելի: Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 11 ահազանգ ընտրողի կողմից քվեարկությանը մասնակցել չկարողանալու վերաբերյալ: Պետք է գործադրվեն բոլոր ջանքերը ընտրատեղամասերի մատչելիությունն ապահովելու ու հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքի իրականացման համար բոլորի հետ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Արձանագրված բոլոր միջադեպերի ու խախտումների կապակցությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: Պաշտպանի աշխատակազմը կհետևի նաև մի քանի քրեական գործերի քննության ընթացքին: |
Իրավիճակը՝ Արշակունյաց պողոտայում (տեսանյութ)
8301:00«2,5 միլիոն դոլար 2023թ. մսխվել է Երևանի ջրահեռացման վրա»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
5200:54«Եկեղեցին այսօր միակ կառույցն է, որը կարող է առաջնորդել պայքարը»․ Ռուբեն Հակոբյան
61Երեկ, 23:36Կիրանցում՝ այս պահին (տեսանյութ)
87Երեկ, 23:00«Բուլղարիայում ՀՀ դեսպանը թաքուն հեռացել է դեսպանատնից»․ Ն․ Հոխիկյան
70Երեկ, 22:48Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք
81Երեկ, 22:18«Գլխավոր պատճառը շեֆդ ա»․ Տիգրան Վարդանյան
92Երեկ, 21:48«Ո՞նց վարվեմ, որ Yerevan City-ն այլևս բորբոսնած մթերք չփորձի նաղդել մեր վրա»․ Դ․ Իոաննիսյան
73Երեկ, 21:30