«Մեզ աշխարհում ճանաչում են մեր իրականացրած հեղափոխությամբ». Ռուստամ Բադասյան
![]() 449 Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 10:20 Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը և Սվիտալսկու հայտարարությունը Հայաստանի մասով պատահականություն չէ, մեզ աշխարհում ճանաչում են մեր իրականացրած հեղափոխությամբ, մեզ հարգում են այդ հեղափոխությամբ: ՊԵԿ-ի պատվիրակությամբ արդեն երկրորդ օրը ճանաչողական այցի ենք Մյունխենում և ականատեսն ենք լինում իրենց դրական վերաբերմունքին հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ: Աշխարհը Հայաստանի զարգացումները դիտարկում է բացառապես ժողովրդավարական գործընթացների համատեքստում: Մի խումբ «վերլուծաբանների» «կարծիքը», որն ուղղված է ամեն ինչ հակաժողովրդավարական կոնտեքստում ներկայացնել, իսկ երբեմն էլ արդարացնել ու ավելի արդյունավետ համարել կոռումպացված համակարգը, դատապարտված է: Զարգացման հաջորդ փուլի մասին է պետք մտածել: Այսօր զարմանքով իմացանք, որ Գերմանիայում հարկային մարմնի համար հասանելի չեն հարկ վճարողների կանխիկ շրջանառության տվյալները օնլայն ռեժիմով, դրանք առհասարակ հասանելի չեն, մոտ 7-8 անգամ տարբեր հարցերով փորձեցինք հասկանալ, իսկ ինչպես են այդ դեպքում իրականացնում հսկողությունը, երկար տանջվելուց հետո հնչեց ֆենոմենալ պատասխան՝ BUT THEY DECLARE IT. Իբր չհավատալու ինչ ունենք:) Ահա այսպիսին պետք է լինի փիլիսոփայությունը՝ հարկ վճարողը պետք է ունենա վստահության բարձր մակարդակ, պետությունը պետք է ունենա վստահության բարձր մակարդակ: Իսկ թե ինչ է լինում չհասկացողների հետ հարկային հսկողության արդյունքներով ու այցի մնացած մանրամասների մասին հաջորդիվ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
