Տիգրան Բալայանը՝ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին
![]() 610 Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 12:00 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը: «Պատրաստ ենք հանդիպման, և վարչապետը տարբեր առիթներով այդ մասին բարձրաձայնել է, որ պատրաստ է հանդիպել և Հայաստանի անունից բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ, պարզապես այդ հանդիպումը չպետք է լինի ինքնանպատակ: Հանդիպումը պետք է լինի բովանդակային, և մենք ակնկալում ենք, որ այն կբերի կոնկրետ արդյունքներ»,- ասել է Բալայանը: Անդրադառնալով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հնարավորությանը, Բալայանը նշել է. «Այս պահի դրությամբ հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանը չի համապատասխանում այդ կազմակերպությունների հիմնադիր փաստաթղթերով սահմանված չափանիշներին, հետևաբար, նման քննարկում ստորին և բարձր մակարդակներով չի եղել»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
