«Վերջին տարիներին այս դեպքը միակն էր, որը մեծ արձագանք գտավ թուրքական առաջատար մամուլում». Աշոտ Ասատրյան
![]() 638 Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 11:55 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «16-ամյա թուրք սահմանախախտ Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, ժամանել է Երևան՝ որդուն տանելու: Մինչ այս պահը Մուստաֆա Օզմենը նամակով դիմել էր Հայաստանի վարչապետին և կառավարությանն ու խնդրել էր, որպեսզի ազատ արձակեն իր որդուն, քանի որ վերջինս երեխա է ու չի հասկացել, որ սահման հատելը հանցագործություն է։ Հետագայում հայկական կողմից կապնվել են երեխայի հոր հետ, նրան կանչել են Հայաստան, որպեսզի կալանավորված երեխային կարողանան տանել Թուրքիա։ Վերջին տարիներին այս դեպքը միակն էր, որը մեծ արձագանք գտավ թուրքական առաջատար մամուլում ու բարձրաձայնվեց դեպքը։ Մուստաֆա Օզմենը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետից և մյուս ղեկավարներից։ Ումութ Ալի Օզմենի հայրը նաև հայտնում է, որ որդին չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելիության և ինքնության համար: Ընդհակառակը, ելնելով իր ինքնությունից, Հայաստանում ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ: Մուտաֆա Օզմենը ցանկություն է հայտնել, որ Ումութը, երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գան Երևանը տեսնելու, որովհետև քաղաքը շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
