Չորեքշաբթի, 17 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին դատարանն ազատ է արձակել

Հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին դատարանն ազատ է արձակել
2402
Հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ., 23:37

Մոսկվայի Բասմանի դատարանն ազատ է արձակել հայրասպանության համար մեղադրվող Խաչատուրյան 3 քույրերին: Այս մասին հայտնում է «Дождь»-ը: Միջնեկից՝ Անգելա Խաչատուրյանից հետո ազատ է արձակվել անչափահաս Մարիան, ապա 19-ամյա Քրիստինան:

Կալանքը փոխարինվել է որոշակի գործողությունների արգելքով՝ 3 ամիս ժամանակահատվածով: Մինչև դեկտեմբերի 27-ն աղջիկներն իրավունք չունեն օգտվելու համացանցից, տնից դուրս գալու 19:00-ից հետո: Հեռախոսով կամ էլ կապի այլ միջոցներով կարող են խոսել միայն քննիչների հետ, չի կարելի շփվել ԶԼՄ-ների, վկաների, միմյանց ու տուժածների հետ: Նրանք կտեղավորվեն տարբեր բնակարաններում:

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին կալանավորել են օգոստոսի սկզբին: Նրանք խոստովանական ցուցմունք են տվել, որ դանակի բազմաթիվ հարվածներով սպանել են իրենց հորը, ով բազմիցս նրանց ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: