ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչով դիմել է Երևանին և Բաքվին
![]() 2598 Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 10:15 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Հանդիպումները կայացել են սեպտեմբերի 25-27-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահներն ու ԱԳՆ ղեկավարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը: Համանախագահները խորին ափսոսանք են հայտնել շարունակվող մարդկային կորուստների կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման սպառնալիքների մասին և կոչ արել անցնել դրական մթնոլորտի կառուցողական ձևավորմանն ու հրաժարվել իրավիճակը սրող հռետորաբանությունից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նաև ընդգծել են, որ ԼՂ հակամարտության համպարփակ կարգավորումը բոլոր կողմերից փոխզիջումներ կպահանջի: ԵԱՀԿ-ի կայքում ասվում է նաև, որ միջնորդները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
