ԿԸՀ-ն մերժեց ԲՀԿ-ի դիմումն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի
![]() 386 Շաբաթ, 29 սեպտեմբերի, 2018 թ., 17:15 ԿԸՀ-ն այսօրվա իր որոշմամբ մերժեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ Ռուբեն Մանուկյանի դիմումն ընդդեմ «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի: Ըստ դիմումատուի՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախորդող օրը՝ այսինքն՝ լռության օրը, «Անկախ դիտորդ» կազմակերպության կողմից իրականացված մեդիամոնիթորինգի արդյունքները ներկայացնելն ու ԲՀԿ–ի կողմից կաշառք բաժանելու մասին հայտարարությունը հակաքարոզչություն է և Ընտրական օրենսգրքի խախտում։ Սակայն, ըստ ԿԸՀ որոշման՝ դա եղել է ոչ թե հակաքարոզչություն, այլ՝ տեղեկատվության տրամադրում։ «ԲՀԿ-ի դիմումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասով, մերժվում է»,- ասաց Տ. Մուկուչյանը: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Դանիել Իոաննիսյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել էր. «Մենք բավականին հավաստի փաստեր ունենք՝ պնդելու, որ «Բարգավաճ Հայաստան»-ն ակտիվիստներին կամ չակերտավոր ակտիվիստներին վճարել է: Վճարել է նրանց, ովքեր մասնակցել են, օրինակ, երեկվա ֆլեշ-մոբին: Բոլորի մասին չունենք ապացույցներ, բայց որ նման երևույթ տեղի է ունեցել, որ երեկվա ֆլեշ-մոբին եղել են անձինք ու մասնակցել են միայն նրան համար, որ գումար է վճարվել, ապացույցներ ունենք: ԲՀԿ ներկայացուցիչները, որոնք իմացել են, որ մենք նման բացահայտում ենք անում ու ինչ-որ մարդիկ, որ փող են ստացել ու հայտնել են, սպառնում են այդ մարդկանց՝ դատական հետապնդմամբ ու ասել են, որ եթե մեզ որևիցե բան ասեն, դատարանի առջև կհայտնվեն»,- նշել էր Իոաննիսյանը: Ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ու մի քանի ակտիվիստներ ներխուժել էին ասուլիսի սրահ: «Հիմա էս ասուլիսն ամբողջությամբ կապվում է մեր քաղաքական ուժի հետ ու չարձագանքե՞նք... ապատեղեկատվություն եք տարածում»,- ասել էր Էնֆիաջյանը: «Մենք եղել ենք ֆլեշմոբին ու ոչ մի գումար մեզ չեն վճարել»,- հավելել էին երիտասարդները: Բանավեճ էր սկսվել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
