«ԼՂ հակամարտությունը կարող է դուրս գալ եռակողմ պայքարի շրջանակներից». Արմեն Սարգսյանի հարցազրույցը վրացական հեռուստաալիքին
![]() 458 Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 11:05 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել վրացական Starvision հեռուստաալիքին, որում խոսել է նոր Հայաստանի, Վրաստանի հետ հարաբերությունների, արտաքին գործոնների և Արցախյան հակամարտության կարգավորման մասին: «Ղարաբաղյան թեման կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար: Այդ խնդրի լուծումը տեսականորեն կարող է այլ ուղիներ ունենալ: Սակայն ինձ իրատեսական է թվում միայն մեկ ուղի՝ բանակցային ուղին: Մյուս բոլոր ուղիները տանում են դեպի ռազմական գործողությունները, կործանումն ու մարդկային ողբերգությունը»,- ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում չափից շատ են կենտրոնացած սպառազինությունները, և Արցախյան հակամարտությունը հեշտությամբ կարող է դուրս գալ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի դիմակայման շրջանակներից: «Դրանից կտուժեն բոլորը, այդ թվում՝ Վրաստանը, և շատ այլ երկրներ»,- նշել է Արմեն Սարգսյանը: «Մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի այդ միակ ճիշտ մոտեցումը՝ բանակցությունները, ոչ միայն ուժի մեջ մնան, այլ նաև իրական արդյունք տան»,- հավելել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
