«Ձախողումը շատ վտանգավոր է». Աշոտ Ասատրյան
![]() 679 Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 14:45 Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը, իր կամքից անկախ, անհարմար իրավիճակում է հայտնվել։ Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը այս պահին անհարմար իրավիճակում է հայտնվել, քանի որ հակառակորդ երկրի ղեկավար կազմը տարբեր հայտարարություններով, գոնե միջազգային կազմակերպությունների մոտ, սահմանափակում են նրա գործողությունները։ Նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական զրույցի է բռնվում Ալիևի հետ, հետագայում հայտարարում է, որ պայմանավորվել են առաջնագծում իրավիճակի լարումը կասեցնել, որը հետագայում նաև հաստատվում է ադրբեջանական կողմից։ Հետագայում Հայաստանի վարչապետն Իլհամ Ալիևին անվանում է՝ կիրթ քաղաքական գործիչ, քանի որ այդպիսի տպավորություն էր ստացել նրա հետ հանդիպումից հետո։ Ալիևին նման բնութագրումն, իհարկե, մեր սրտով չէ, երևի հենց ինքն՝ Իլհամ Ալիևը, զարմացել է, որ աշխարհում կա մարդ, ում վրա ինքը կիրթ քաղաքական գործչի տպավորություն է թողել, սակայն նույնիսկ այդ պարագայում սա որոշակի զսպող քայլ է ու նախատեսված էր ոʹչ մեր, ոʹչ ադրբեջանցիների, առավել ևս Ալիևի համար, այլ միջազգային մի շարք կազմակերպությունների ականջների համար։ Այդ ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, վրացական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ, հայտարարում է, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի և Ադրբեջանի օգնությամբ. լուծման շատ եղանակներ կան, բայց մենք նախընտրում ենք բանակցությունները։ Այսինքն մենք գիտենք նաև այլ տարբերակներ ու պատրաստ ենք դրանց, բայց առաջ ենք տանում խաղաղությամբ բանակցելը։ Այս ամենից հետո ընտրությունը մնում է ձեզ։ Հիմա՝ իր մասին լավ կարծիք լսած Ալիևն երկու քարի արանքում պետք է որոշի, թե ինչպես է շարունակում իր քաղաքականությունը՝ կրկին կրակոցներով ու զոհերով, թե՞ ընտրում է նախագահ Արմեն Սարգսյանի առաջ քաշած տարբերակը։ Ալիևին կիրթ քաղաքականության դաշտ բերելը շատ դժվար և պատասխանատու աշխատանք է, որի ձախողումը շատ վտանգավոր է»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
24801:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
38100:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
464Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
1094Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
483Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1298Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1241Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
1045Երեկ, 14:24
