ԵԽԽՎ-ի կոչը՝ Հայաստանի քաղաքական ուժերին
![]() 2178 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 16:35 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) այսօր Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել հարգել ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները: Այս մասին ասվում է ԵԽԽՎ-ի կայքում: «Սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Միևնույն ժամանակ, ընտրություններին մասնակիցների քանակը ցույց տվեց, որ քաղաքական գործընթացներին հանրության վստահությունը մնում է ցածր մակարդակի վրա: Եվ, հետևաբար, կարևոր է, որպեսզի խորհրդարանական հաջորդ ընտրություններն ընդունվեն որպես ժողովրդավարական և արդար քաղաքական բոլոր ուժերի կողմից: Կոչ ենք անում իշխանություններին և քաղաքական բոլոր ուժերին արտահերթ ընտրություններին ամբողջովին հետևել եվրոպական չափանիշներին և նորմերին՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Սա հատկապես կարևոր է, եթե ընտրական օրենսգիրքը փոխվի, ինչպես կոչ են անում որոշ քաղաքական ուժեր։ Յուրաքանչյուր փոփոխություն պետք է լիովին հարգի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները, այդ թվում նաև ընտրական օրենսդրության կայունության առումով, և հիմնված լինի քաղաքական ուժերի հնարավորինը լայն քաղաքական համաձայնության վրա»,- ասվում է կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Մենք բազմիցս ողջունել ենք Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, ներառյալ իշխանությունների այն պնդումները, որ ժողովրդավարական սկզբունքները կպահպանվեն, և որ դատական համակարգը կիրականացնի իր աշխատանքն առանց քաղաքական միջամտության»,- անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին՝ ասել է Յուլիա Լովոչկինան: Կայքում նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները մոտ ապագայում կայցելեն Հայաստան: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
