«Եթե խոսում ու չենք հասկանում իրար, ապա ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը». վարչապետը՝ ՀՀԿ-ին
![]() 482 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 18:00 Պատգամավորների հարցերին պատասխանելուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: «Երեկ ես ասացի՝ «եթե ճիշտ եմ հասկանում», այսօր նաև պարոն Աշոտյանը քննարկում էր, որ հնարավոր ա էնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար: Եթե խոսում ենք ու ճիշտ չենք հասկանում իրար, ապա ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը: Դժվար եմ պատկերացնում այն մարդկանց, ովքեր դիմադրում են արտահերթ ընտրություններին: Եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրել, թող առաջադրեն: Ես ասում էի՝ դեկտեմբերին սպասվող ընտրություններից առաջ կա 2 տարբերակ՝ քաղաքական ուժերի հետ էդ ընտրություններին գնում ենք համագործակցության մթնոլորտում, կամ ոչ համագործակցության»,- ասաց Փաշինյանը: Հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե եկող տարի լինեին Աժ ընտրությունները, առավել ևս, որ օրենսդիրն ասում է՝ կառավարության հետ լավ աշխատում ենք, նշեց. «Երեկ տեսանք ԱԺ-Կառավարություն համագործակցությունը, երբ Աժ-ն թաքուն քայլ էր արել: Ովքեր ասում են՝ ինչի՞ եք շտապում, մենք նրանց հետ համաձայն չենք, չենք կարող թողնել իրավիճակն այսպես: Մենք պատրասվում ենք լուծել քաղաքական ճգնաժամն ու կլուծենք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
