Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահի հետ
![]() 566 Չորեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2018 թ., 19:35 Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել հիմնադրամի և, մասնավորապես, նրա նախագահ Վարդան Գրեգորյանի կողմից մեր երկրում իրականացվող գիտական, կրթական, մարդասիրական ծրագրերը։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում «Քարնեգի» հիմնադրամի հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Վարդան Գրեգորյանն ասել է, որ իրենք պատրաստ են աջակցել այն նախաձեռնություններին ու գաղափարներին, որոնք կնպաստեն Հայաստանի առաջընթացին։ Նախագահ Սարգսյանը հատկապես կարևորել է կրթական ծրագրերը՝ նշելով, որ զարգացած և առաջադեմ երկիր ունենալու հիմնական գրավականը կրթությունն ու գիտելիքն են։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների, համահայկական կարևորություն ունեցող օրակագային հարցերի, հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
