«Նրանց անձնական պայքարը Երևանում իշխանության լծակներին տիրելու համար նոր ռիսկեր է առաջացնելու Ստեփանակերտի համար». Արման Մելիքյան
![]() 790 Կիրակի, 07 հոկտեմբերի, 2018 թ., 20:30 Քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի և մեր ողջ հասարակության ներքաղաքական թիվ մեկ խնդիրն է առաջիկա երկու ամսվա ընթացքում թափանցիկ և իրավաչափ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Այդ ընտրությունների միջոցով մենք բոլորս պետք է ձգտենք նրան, որ ՀՀ ԱԺ-ում ոչ միայն իր արժանի տեղը զբաղեցնի գործունակ քաղաքական մեծամասնությունը, որը կձևավորի պատասխանատու և մասնագիտական անհրաժեշտ որակներով օժտված կառավարություն, այլև ներկա լինի ծանրակշիռ, հիմնավոր ու անաչառ խոսք ասելու ունակ ընդդիմությունը: Մինչդեռ Արցախի իշխանությունները պետք է գործեն՝ ելնելով Արցախի սահմանների անձեռնմխելիությունն ու արցախահայության անվտանգությունն ապահովելու առաջնահերթություններից: Կարծում եմ, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն այսօր նրանց այս հարցում գործուն աջակցություն ցույց տալ չեն կարող, իսկ նրանց անձնական պայքարը Երևանում իշխանության լծակներին տիրելու համար միայն նոր ռիսկեր է առաջացնելու պաշտոնական Ստեփանակերտի համար»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
